Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Մայիսի 25
Սահման չի դրվի ձեր անելիքներին:
ՈՒշադրություն դարձրեք սրան: Երբեք մի որևէ գործ մի թողեք երեսի վրա ընկած, երբեք մի հրաժարվեք որևէ գործի գաղափարից այն պատճառաբանությամբ, թե այն ձեր ուժերից վեր է: Այս իբրև հրաման եմ տալիս ձեզ:
Մի պահ մտածեք այն փոքրիկ ծաղկի մասին, որ բուսնել է կարծր գետնի վրա: Երբ երկար ու տաժանակիր ճիգերից հետո նա իր գլուխը դուրս է հանում հողից, բնավ վստահ չէ, թե արևի լույսն ու ջերմությունը կողջունեն իրեն: Այդ իրագործումը իրականում իր ուժերից վեր է: Բայց սերմի մեջ գտնվող կենսական ուժը մղում է տալիս իրեն, և ինքը կատարում է հողից դուրս գալու այդ դժվարին գործը: Երկնքի թագավորությունը սրան է նմանվում: